ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.02.2020 10:47
Իր կողմից օգտագործվող հողատարածքը դրվել է մրցույթի
Փետրվարի 5-ին Մարտունու շրջանային դատախազությունից՝ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել Մարտունու շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Է. Ա.-ի դիմումն առ այն, որ 2006թ. մարտի 2-ին «Դովլաթյարլու» կոչվող տեղամասում վարձակալական հիմունքներով իրեն հատկացված 3հա. հողամասին կից, իր կողմից մաքրված և շուրջ 12 տարի իր կողմից օգտագործված հողամասը, առանց իրեն տեղյակ պահելու դրվել է մրցույթի և տրամադրվել մրցույթը շահող քաղաքացու, դրանով իսկ պաշտոնատար անձինք հանդիսացող Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1966թ. ծնված Ռ. Վ.-ն և 1987թ. ծնված Է. Գ.-ն իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, էական վնաս պատճառել իրեն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: