ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
Հունիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի 10 շենքի բակում վիճաբանություն է առաջացել նույն քաղաքի բնակիչներ՝ 1988թ. ծնված Գ.ՈՒ-ի, 1991թ. ծնված Հ. Ս-ի և 1987թ. ծնված Ա. Մ-ի միջև, ինչի ընթացքում վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է Հ.Ս-ի դեմքին: Գ.ՈՒ-ն և Հ.Ս-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և վիճաբանելով փորձել են ինքնակամ լքել շենքի տարածքը, ինչի ընթացքում Հ.Ս-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն ծառայող Ա.Շ-ի դեմքին՝ արդյունքում վերջինս ընկնելով գետնին ուշաթափվել և շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: