ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.04.2020 10:48
Ինքնասպանության փորձը կանխվել է
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության հերթապահ մասից ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 1999թ. ծնված Գ. Պ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Գ. Պ.-ն նույն օրը, ժամը 22:20-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի խցերից մեկում սավանի միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, որը կանխվել է հսկիչների միջամտությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: