ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 13:05
Ինքնասպանության փորձ
Ապրիլի 30-ին ժամը 12:50-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 12:15-ին էկզոգեն թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ,1979թ. ծնված Դ. Ա.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում Դ. Ա.-ն տան բակում ինքնասպանություն գործելու նպատակով օգտագործել է քացախաթթու:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: