ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2018 17:53
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից ազատելու և ոստիկանությունում իրականացվող շարունակական բարեփոխումների շրջանակներում սույն թվականի հունիսի 11-ից Ասկերանի շրջանում հաշվառված քաղաքացիներն անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար (վիզայի համար), Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին դիմելու փոխարեն կարող են դիմել նաև ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի անձնագրային ծառայություն:
Առաջիկայում համապատասխան պայմաններ ապահովվելուց հետո Արցախի Հանրապետության մյուս շրջաններում ևս կմատուցվի նման ծառայություն, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի: