ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2020 10:59
Ի գիտություն լրատվամիջոցների
Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 16:00-ին Արցախի Հանրապետության ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ (ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 38) ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը, անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանն ու հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը կպատասխանեն լրագրողների հարցերին:
Թեման լինելու է Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունները: