ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2020 12:15
Թունավորվել է բենզին խմելու հետևանքով
Հունիսի 29-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 19:55-ին բենզինից թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակիչ, 2019թ.ծնված Ա. Հ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ հունիսի 29-ին ժամը 19:00-ի սահմաններում Ա. Հ.-ն թունավորվել է իրենց տան բակում բենզին խմելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: