ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2020 14:24
Թունավորվել են գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից
Դեկտեմբերի 24-ին ժամը 13:35-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Գալստյան փողոցի բնակիչներ՝ 2015թ.ծնված Գ. Բ.-ն և 2016թ.ծնված Է. Բ.-ն, իսկ 13:15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակչուհիներ՝ 1967թ.ծնված Մ. Բ.-ն և 1994թ.ծնված Ա. Բ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում տան խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: