ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.10.2014 17:24
Թունավորվել են արտանետված գազից
Հոկտեմբերի 26-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Ասկերանի շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ասկերան քաղաքի Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչներ` 1980թ. ծնված Ա. Շ-ն, 1982թ. ծնված Լ. Շ-ն, 2004թ. ծնված Մ. Շ-ն, 2007թ. ծնված Է. Շ-ն, 2009թ. ծնված Լ. Շ-ն և 2013թ. ծնված Է. Շ-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, խոհանոցում տեղադրված ջեռուցիչ կաթսայից արտանետված գազից: