ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2019 10:47
Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Ս.թ. ապրիլի 7-ին ժամը 13:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Շուշի քաղաքի բնակչուհի, 1961թ.ծնված Հ.Ս-ն և վերոնշյալ շենքի բնակչուհի, 2011թ.ծնված Յ.Ա-ն։
Թունավորման հետևանքով վերջիններս տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: