ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.12.2018 11:28
Թունավորումներ՝ շմոլ գազից
Ս.թ.դեկտեմբերի 1-ին տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 1982թ. ծնված Ա.Ղ-ն, 1984թ. Է.Ղ-ն, 2007թ.ծնված Դ.Ղ-ն ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ս.թ.դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1996թ.ծնված Ա.Ա-ն իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից թունավորվել և տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: