ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.12.2018 11:04
Թունավորում՝շմոլ գազից
Ս.թ.դեկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում տան հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից արտանետած շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 1965թ.ծնված Ա.Մ-ն, 1967թ.ծնված Ն Մ-ն և 1990թ.ծնված Կ.Մ-ն :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։