ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2020 12:23
Թունավորում՝մայրաքաղաքում
Հուլիսի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:20-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Ա. Մ.-ն ։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Մ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 20:50-ի սահմաններում տանը թվով 9 հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ օգտագործելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: