ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.08.2020 12:23
Թունավորում՝ քիմիական լուծույթ օգտագործելու հետևանքով
Օգոստոսի 17-ին ժամը 11:45-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 10:40-ին քիմիական նյութով թունավորում, կերարկրափողի լորձաթաղանթի քիմիական այրվածքով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է տեղափոխվել ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 2010թ.ծնված Յ. Հ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ Յ. Հ.-ն թունավորվել է օգոստոսի 14-ին ժամը 14:00-ի սահմաններում, հյուրընկալվելով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, իր պապ` Ս. Մ.-ի տուն ու տան բակում անհայտ քիմիական լուծույթ օգտագործելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: