ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.05.2018 14:18
Թունավորում՝ շմոլ գազից
Մայիսի 2-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 18:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Շուշի քաղաքի բնակիչներ՝ 1979թ. ծնված Ծ.Գ-ն, 1985թ ծնված. Ա.Գ-ն և 1963թ. ծնված Է.Գ-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: