ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.11.2018 11:13
Թունավորում՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են որ ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 20:00-ի սահմաններում տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Շուշի քաղաքի բնակիչներ ՝2004թ.ծնված Ռ. Ե-ն, 2010թ.ծնված Ա.Ե-ն,1976թ.Գ.Գ-ն։
Նշված անձինք տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։