ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 12:46
Թունավորում
Հունվարի 1-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 14:55-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ա. Պ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Պ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: