ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2018 15:03
Թունավորում` շմոլ գազից
Փետրվարի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1986թ. ծնված Ա.Խ-ն, 1997թ. ծնված Գ.Գ-ն և 1991թ. ծնված Մ.Լ-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 8-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում Հեքիմյան փողոցի թիվ 2բ հասցեում տեղակայված առանձնատան 2-րդ հարկում՝ գազի վառարանից արտանետված շմոլ գազից:
* * *
Փետրվարի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի` 1983թ. ծնված Ա.Ա-ն:
Պարզվել է, որ Ա.Ա-ն թունավորվել է նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, լոգանք ընդունելու ժամանակ` բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: