ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.02.2018 12:44
Թունավորում` դեղորայքից
Փետրվարի 6-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի` 1995թ. ծնված Թ.Մ-ն:
Պարզվել է, որ վերջինս թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում իրենց տանը տարբեր տեսակի 19 դեղահաբեր խմելու հետևանքով: