ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.09.2020 13:45
Թունավորման դեպքեր՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 14-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 15:20-ին քացախաթթվի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Խ. Ա.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Խ. Ա.-ն թունավորվել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում տանը՝ շփոթմամբ քացախաթթու խմելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Սեպտեմբերի 14-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 17:15-ին սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ, ամուսիններ՝ 1980թ.ծնված Վ. Ս.-ն և1983թ.ծնված Օ. Մ.-ն։
Ստուգմամբ պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում իրենց բնակարանում` սունկ ուտելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: