ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2020 14:00
Թունավորման դեպք՝Ստեփանակերտում
Օգոստոսի 22-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 22:00-ին քիմիական թունավորում «Բիտոքսից» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 2016թ.ծնված Տ. Ա.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ Տ. Ա.-ն թունավորումը ստացել է օգոստոսի 22-ին ժամը 21:30-ի սահմաններում իրենց տան ննջարանում խաղալու ժամանակ, այնտեղ տեղադրված պահարանում առկա քիմիական նյութով լցված սրվակը անզգուշությամբ բերանը մտցնելու հետևանքով: