ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2020 13:41
Թունավորման դեպք՝ Շուշի քաղաքում
Հուլիսի 16-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 13:25-ին դեղորայքային թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է տեղափոխվել Շուշի քաղաքի բնակչուհի, 2018թ.ծնված Ս. Մ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում Ս. Մ.-ն իրենց տան հյուրասենյակում խաղալու ընթացքում կերել է բժշկի կողմից մոր՝ 1993թ.ծնված Ս. Մ.-ին նշանակված դեղահաբերը, ինչի արդյունքում թունավորվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: