ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 13:10
Թունավորման դեպք է գրանցվել
Մայիսի 1-ին ժամը 19:00-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 11:40-ին սուր էգզոգեն թունավորում հարցականով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Ռ. Բ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ռ. Բ.-ն առողջության կտրուկ վատթարանալու հետևանքով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել նշված հիվանդանոց և ըստ բժիշկ տված տեղեկանքի ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: