ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.11.2019 12:09
Թողել է գողոնն ու դիմել փախուստի
Նոյեմբերի 24-ին Հադրութ քաղաքի բնակչուհի,1970թ. ծնված Կ. Ս.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նոյեմբերի 24-ին ժամը 18:30-ից միչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում իրեն տան ետնամասում տեղակայված պահեստարանից անհայտ անձը գաղտնի հափշտակել է տարբեր տեսակի կենցաղային իրեր, խմիչք և սոխ, սակայն հանդիպելով տան անդամներին թողել է գողոնն ու դիմել փախուստի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: