ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.08.2020 11:43
Թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգվածներ են հայտնաբերվել
Օգոստոսի 25-ին ժամը 15:15-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Հարավ գյուղի վարչական տարածքում տեղակայված քարմշակման կետի սենյակից զննությամբ հայտնաբերել են Ասկերանի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Գ.-ին պատկանող թղթյա 3 փաթեթում փաթեթավորված ընդհանուր 35,78 գրամ քաշով չորացված և մանրացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ Ա. Գ.-ի տան նկուղից թվով 8 փաթեթների մեջ փաթեթավորված ընդհանուր 217,21 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: