ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.07.2019 11:37
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Ս.թ.հուլիսի 10-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Գ. Ա-ին պատկանող տան նկուղը, որտեղ ապակյա տարրայի մեջ և թղթե փաթեթում հայտնաբերվել ու առգրավվել է չորացրած, մանրացրած կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով 4.31 գրամ թմրանյութի նմանվող զանգված:
Ս.թ.հուլիսի 10-ին ժամը 14:05-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Վ. Ս-ին պատկանող տունը, որտեղ տան հետնամասից հայտնաբերվել է իր կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի մեկ թուփ, իսկ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս կամովին հանձնել է չորացրած ու մանրացրած կանաչ գույնի 0.16 գրամ թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։