ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2019 11:59
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾ՝ ՏՐԱԿՏՈՐԻ ՍՐԱՀԻՑ
Ս.թ.օգոստոսի 23-ին ժամը 12:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Շահումյանի շրջանի վարչական տարածքում գտնվող «Ալագյոլեր» կոչվող տեղամասում զննության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1984թ.ծնված Վ. Գ-ին պատկանող «T-40» մակնիշի տրակտորի սրահը, որտեղ հայտնաբերվել է 3 հատ թղթի փաթեթների մեջ փաթեթավորված, ընդհանուր 3,09 գրամ քաշով չորացված և մանրացված կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգված:
Վ. Գ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։