ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.12.2018 11:52
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների կողմից Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղի կամրջի մոտ, թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով անձնական խուզարկության է ենթարկվել Շահումյանի շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Շ-ն, ում վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1.1 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Ա. Շ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: