ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2019 12:30
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ. հունվարի 16-ին ժամը 17:30-ին ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները Շուշի քաղաքի «Զաստավ» կոչվող տեղամասում, զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Վ. Կ-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում` ապակյա տարայի մեջ հայտնաբերվել է վերջինիս պատկանող 11,4 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող չոր զանգված, իսկ նշված մեքենայի հետևի նստատեղին, բջջային հեռախոսի տուփի մեջ, հայտնաբերվել է ուղևոր՝ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Վ. Բ-ին պատկանող 10,8 գրամ նմանատիպ չոր զանգված։ Բացի այդ, վերջինիս անձնական խուզարկության ժամանակ տաբատի աջ գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված չորացված և մանրացված 0,91 գրամ նմանատիպ զանգված:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: