ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2018 12:01
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ.սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների հետ համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Է. Բ-ի կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող առանձնատունը, որի հյուրասենյակի պահարանի վրա, ապակյա տարայի մեջ հայտնաբերվել է 74,78 գրամ քաշով չորացված ու մանրացված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով բուսական զանգված, իսկ նույն սենյակի պահարանի դարակից վերջինս կամովին ներկայացրել է 2 թղթե փաթեթ` որոնց մեջ առկա էր 0.57 գ. քաշով նմանատիպ զանգված: