ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2018 11:48
Թմրանյութի կամովին հանձնում
Ս.թ.նոյեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Հ-ն կամովին հանձնել է 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր ընդհանուր 3.96 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, որը պահում էր Կրկժան փողոցի 8 հասցեում տեղակայված իր կողմից վարձակալած տան նկուղի հողի տակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: