ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.07.2017 16:28
Թմրանյութի, զենքի և ռազմամթերքի հայտնաբերում
Հուլիսի 17-ին ժամը 17:40-ի սահմաններում ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1987թ. ծնված Ռ.Տ-ի տան նկուղի զննությամբ հայտնաբերվել է զինվորական ուսապարկ որում առկա էր 2 հատ ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 72 հատ փամփուշտ, 197.63 գրամ վառոդ, 1 հատ սվին դանակ, 2 հատ պահեստատուփ և ապակյա տարայի մեջ 33.4 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ երկրորդ հարկի ննջասենյակի պահարանից 31 հատ 5,6մմ տրամաչափի փամփուշտ: