ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2015 16:32
Թմրանյութ՝ ավտոմեքենայի սրահում
Օգոստոսի 12-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութ պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքից ոստիկանության քաղվարչություն բերման են ենթարկվել նույն քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ 1992թ. ծնված Ա. Շ-ն, Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ 1992թ. Գ. Բ-ն, Նալբանդյան փողոցի N տան բնակիչ 1992թ Վ. Ա-ն և Կրկժան թաղամասի N բնակարանի բնակիչ 1992թ. ծնված Հ. Հ-ն և վերջինիս պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան: Զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 0.3 գրամ քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի զանգված, որը պատկանում է Հ. Հ-ին: