ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.02.2020 13:35
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Փետրվարի 27-ին ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակի հարակից տարածքում կանգնեցրել և զննության են ենթարկել Բերձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Ա. Հ.-ի կողմից վարվող «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի սրահը, որի դիմապակու վերևի կենտրոնական մասում առկա իրերի պահման խցիկից հայտնաբերվել է թղթե փաթեթի մեջ փաթեթավորված 2.38 գրամ քաշով կանաչ գույնի մանրացված և չորացված սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգված։
Ա. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: