ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2019 11:48
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Նոյեմբերի 7-ին ոստիկանության ծառայողները զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1980թ.ծնված Ն. Ն.-ի կողմից շահագործվող «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից հայտնաբերվել է 1 կաթուցիչ մեջը առկա թմրանյութին նմանվող չորացված և մանրացված զանգված և թվով 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր 0.14 և 0.05 գրամ քաշով թմրանյութին նմանվող չորացված և մանրացված զանգվածներ, իսկ Մաշտոց փողոցում տեղակայված ավտոտնակի զննությամբ երկաթյա պահարանի վրա առկա փայտյա տարայի մեջ հայտնաբերվել է թվով 2 թղթյա փաթեթ, 0.37 և 0.29 գրամ քաշերով, իսկ չհրկիզվող պահարանի ներքևի մասում առկա կապույտ գույնի չհրկիզվող պահարանի ներսում առկա թիթեղյա տարայի մեջ հայտնաբերվել է թվով 6 փաթեթ 0.55, 1.22, 0.78, 1.87, 1.12, 0.32 գրամ քաշերով թմրանյութին նմանվող զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 6.71 գրամ:
Ն. Ն.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: