ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.03.2020 14:25
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Մարտի 5-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի Վանք համայնքի վարչական տարածքի «Չարախլու» կոչվող տեղանքում գտնվող Մարտակերտի շրջանի բնակիչ, 1955թ. ծնված Ա. Օ.-ին պատկանող չօգտագործվող անասնաֆերման, որի առաստաղի տակ հայտնաբերվել է 8,3 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և խոշոր մանրացված բուսական զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը։