ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2020 11:30
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Մայիսի 21-ին ժամը 17:40-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Շահումյանի շրջանի Զուար համայնքի վարչական տարածքի «Աբդուլուշաղ» կոչվող տեղամասում զննության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1980թ. ծնված Գ. Ա.-ի կողմից օգտագործվող անասնաֆերմայի հարակից հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 20 սածիլ, իսկ վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ սպորտային վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, դեղնականաչավուն գույնի, չորացված և մանրեցված վիճակում գտնվող, յուրահատուկ հոտով 1 գրամ թմրանյութի նմանվող զանգված:
Գ. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: