ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2019 14:44
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Դեկտեմբերի 26-ին ԱՀ քննչական կոմիտեից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է ստացվել վիճակագրական քարտն առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Ս.-ն առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նպատակով, համաձայնության գալով քննությամբ չպարզված ԻԻՀ տարածքում գտնվող անձի հետ, 2019թ. դեկտեմբերի 13-ին ժամը 23:20-ի սահմաններում քննությամբ չպարզված մեկ այլ անձի հետ խմբով ներկայացել է ՀՀ ԱԱԾ ՍԶ զորամասներից մեկի հարակից տարածք, որտեղ սահմանապահ զորքերը նկատելով տեղաշարժ, իսկ այնուհետև հակառակը զննության են ենթարկել տվյալ տարածքը, որի ժամանակ արգելանքի են վերցրել փախուստի փորձ կատարած Ա. Ս.-ին նրանից մոտ 5 մետր հեռավորության վրա հայտնաբերել են 88.68 գրամ մզվածքային ափիոն տեսակի թմրամիջոց, իսկ քննությամբ չպարզված մյուս անձը դիմել է փախուստի։ Այնուհետև սահմանային նշանի մոտ հայտնաբերել ու արգելանքի են վերցրել «Վոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով նշված անձանց օժանդակող Ա. Զ.-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: