ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.05.2020 12:23
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Մայիսի 18-ին ժամը 13:10-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի թիվ 10 դպրոցի դիմաց զննության են ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Մ. Ս.-ի կողմից շահագործվող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան, որտեղ ուղևորի նստատեղի արանքում հայտնաբերվել է թվով 1 հատ թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.84 գրամ քաշով թմրանյութին նմանվող սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված զանգված:
Մ. Ս.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: