ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:44
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Հունիսի 3-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, նույն օրը զննության է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Մ. Օ.-ին պատկանող Առուշանովի փողոցի թիվ 24 հասցեում տեղակայված բանջարանոցը, որի արդյունքում հայտնաբերվել է ցանած և աճեցրած թվով 2 հատ կանեփանման բույսեր, որը պատկանում է Մ. Օ.-ին։
Մ. Օ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։