ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.02.2020 13:46
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Փետրվարի 10-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Ե.-ին պատկանող նույն գյուղում գտնվող առանձնատունը, որի պատշգամբում տեղադրված մահճակալի վրա, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է 18.33 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ հյուրասենյակի պատուհանագոգին առկա տուփի մեջ թվով 3 փաթեթ, որոնցում առկա էր 1.09 և 0.61 գրամ քաշերով նույնանման զանգվածներ և 200 հատ կանեփանման բույսի սերմեր:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմում է 20,03 գրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: