ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 09:48
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
Սեպտեմբերի 12-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ՔՀԲ-ից զեկուցագիր է ներկայացվել առ այն, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում «Կակաչ-կանեփ 2019» համալիր միջոցառման ժամանակ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Կ. Մ.-ին պատկանող Իվանյան գյուղի վարչական տարածքում գտնվող իր կողմից օգտագործվող տնամերձ հողամասում հայտնաբերվել է վերջինիս կողմից մշակված 2 հատ կանեփանման բույսի թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։