ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.09.2019 12:22
Էլեկտրասյունից մարդ է ընկել
Սեպտեմբերի 27-ին Բերձորի բուժմիավորումից հայտնել են ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ Սոնասար գյուղում էլեկտրասունից մարդ է ընկել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Շուշիի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Վ. Պ-ն Սոնասար համայնքի տարածքում մոնտաժման աշխատանքներ կատարելու ընթացքում փայտյա սյունը կոտրվելու հետևանքով, վայր է ընկել գետնին, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերձորի բուժմիավորում, իսկ այնտեղից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: