ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2020 12:19
Էլեկտրահարվել են տանը
Հուլիսի 18-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հեռախոսով հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» են ընդունվել Մարտունու շրջանի բնակիչներ՝ 1992թ.ծնված Լ. Բ.-ն Էլեկտրահարություն, շրթունքների և քթի ծերի սալջարդ հեմատոմա ախտորոշումով ու իր որդի՝ 2015թ.ծնված Ա. Ա.-ն էլեկտրահարություն, մարմնի տարբեր հատվածների այրված վերքեր ախտորոշումով:
Ստուգմամբ պարզվել է, որ վերջիններս էլեկտրահարվել են հուլիսի 18-ին ժամը 15:20-ի սահմաններում, Ծովատեղ գյուղում տեղակայված իրենց առանձնատան խոհանոցում տեղադրված էլեկտրական սալօջախի մալուխի բաց միացումից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: