ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2020 14:09
Էլեկտրահարվել են խոշոր եղջերավոր անասուններ
Հուլիսի 14-ին Մարտունու շրջանի բնակիչ,1990թ.ծնված Ռ. Թ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մաճկալաշեն գյուղում 2 հատ կով է էլեկտրահարվել և սատկել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 06:20-ի սահմաններում, Մաճկալաշեն գյուղում տեղակայված արտեյզյան ջրհորի համար նախատեսված եռաֆազ ելեկտրալարերի կարճ միացման ու էլետրասյանը դիպչելու հետևանքով էլեկտրահարվել և սատկել են նույն շրջանի բնակիչ,1956թ.ծնված Վ. Պ.-ին պատկանող մեկ գլուխ կովը ու Ռ. Թ.-ին պատկանող մեկ գլուխ երինջը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: