ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2019 10:51
Զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ ոչ սթափ վիճակում վարել է ավտոմեքենա
Ս.թ.մայիսի 31-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համապատասխան քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մարտունու շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Ա-ն ս.թ. փետրվարի 21-ից զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից ս.թ.մարտի 14-ին ժամը 17:00-ի սահմաններում ոչ սթափ վիճակում վարել է իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Հարուցել է քրեական գործ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: