ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.01.2019 12:19
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝չի խորշել վարել այն
Ս.թ. հունվարի 24-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից Ստեփանակերտի քաղաքային վարչություն է մուտքագրվել ճանապարհային ոստիկանության ծառայողի զեկուցագիրն առ այն, որ Մարտունու շրջանի բնակիչ,1992թ.ծնված Ա. Խ-ն, 25.02.2018թ.-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից ս.թ. հունվարի 7-ին ժամը 18:55-ի սահմաններում մայրաքաղաքի Մ. Մաշտոց փողոցում վարել է իրեն պատկանող «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության քննչական վարչություն ուղարկելու համար: