ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2020 12:03
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝կրկին վարել են ավտոմեքենա
Հուլիսի 13-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Պ.-ն, 2020 թ. մարտի 16-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հուլիսի 12-ին մեկ տարվա ընթացքում կրկին անգամ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում է նյութեր Քաշաթաղի շրջանային բաժին ուղարկելու համար:
Հուլիսի 13-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Բերձոր քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ս. Օ.-ն, 2020 թ. մայիսի 22-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հուլիսի 10-ին ժամը 14:05-ի սահմաններում, երկու տարվա ընթացքում անսթափ վիճակում կրկին անգամ Բերձոր քաղաքի Երևանյան մայրուղիում վարել է տրանսպորտային միջոց:
Պարզվել է նաև,որ վերջինս նույն օրը, անսթափ վիճակում կրկին անգամ Բերձոր քաղաքի Երևանյան մայրուղիում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում է նյութեր Քաշաթաղի շրջանային բաժին ուղարկելու համար: