ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.06.2019 10:48
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է
Ս.թ. հունիսի 26-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ,1989թ.ծնված Ա. Պ-ն 2018թ. դեկտեմբերից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից սթ հունիսի 18-ին ժամը 19:20-ի սահմաններում, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է «Օպել Աստրա» ավտոմեքենան:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության քննչական վարչություն ուղարկելու համար: