ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2016 17:53
Զննությամբ հայտնաբերվել է թմրանյութ
Փետրվարի 20-ին ստացված տեղեկությունների ստուգմամբ զննության է ենթարկվել Ասկերանի շրջանի «Հայկազով» կոչվող տարածքում գտնվող՝ Ստեփանակերտ քաղաքի Կոմիտասի փողոցի N տան բնակիչ, 1974թ. ծնված Գ. Հ-ին պատկանող հողամասը, որտեղ հայտնաբերվել է 14 կգ 142 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, 15 հատ ներարկիչ, 36 հատ «Ացետիլ սեմիցիլովայա կիսլոտա» և 94 հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ, որոնք պատկանում էին Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1956թ. ծնված, հանգուցյալ Է. Գ-ին: